ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԱՍՈՑԱՑԻԱ

Նախագահի ուղերձը

Հարգելի կոլեգաներ, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի կայքում: Մեր ասոցիացիայի աշխատանքի նպատակը ամբողջ աշխարհի հայ երիտասարդ ակնաբույժների կոնսոլիդացիան է: Ասոցիացիան բաց է նաև արտասահմանցի կոլեգաների համար երկրի ակնաբուժության զարգացման և փորձի փոխանակման նպատակով: Ասոցիացիայի նպատակն է կազմակերպել ամենամյա համագումարներ և կոնֆերանսներ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ:

Գալիք կոնֆերանս

AIOC II - ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Հայաստանի Երիտասարդ Ակնաբույժների Ասոցիացիայի և Ակնաբույժների Համահայկական Ասոցիացիայի համատեղ երկրորդ մեծամաշտաբ տարեկան գիտաժողովը՝ AIOC II /Armenian International Ophthalmological Conference/: Գիտաժողովի ծրագիրը հաստատված է միջազգային պրոֆեսորադասախոսական կազմի կողմից և կրեդիտավորված ՀՀ Առ ողջապահության Նախարարության կողմից: Գիտաժողովը տեղի կունենա ս․թ․մայիսի 18-19, ժամը՝ 10:00-ից, Ք. Երևան, Իբիս հյուրանոցային համալիրի կոնֆերանս-դահլիճում։ Մասնակցությունն անվճար է: Ավելին... Հակիրճ...